Պետք է խուսափել օմբուդսմենի ինստիտուտը քաղաքականացնելուց. թեկնածու
Անհրաժեշտ է անել հնարավոր ամեն բան՝ խուսափելու համար օմբուդսմենի ինստիտուտի քաղաքականացումից։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, Հայաստանի օմբուդսմենի ընտրության հարցի քննարկման ժամանակ, ապրիլի 11-ին ասել է կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության՝ այդ պաշտոնի թեկնածու Անահիտ Մանասյանը։
Նա նաեւ հայտարարել է, որ ապագա պաշտոնում քննադատական ելույթներն իր գլխավոր գործիքը չեն լինելու։ «Սակայն դա նույնպես կարեւոր է։ Ես մարդու իրավունքների ոլորտի հետագա կատարելագործման համար մտադիր եմ օգտագործել հանրության եւ տարբեր պետական կառույցների հաշտեցման գործիքները։
Մեր բոլորի առաջնահերթ խնդիրը պետք է լինի մեղավորների եւ պատասխանատուների որոնումից հրաժարվելը։ Մենք պետք է անկեղծ նայենք խնդիրներին եւ լուծումներ գտնենք համատեղ ուժերով, փոխադարձ հարգանքի եւ համագործակցության մթնոլորտում»,- ասել է Մանասյանը։