ՊԵԿ-ն մաքսանենգության դեմ պայքարի նախկին վարչության պետը Սամվել Սանամյանը և նրա ընտանիքի անդամները հրավիրվել են դատախազություն
ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի եւ կրկնակի մաքսային հսկողության վարչության նախկին պետ Սամվել Սանամյանը հրավիրվել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ ապօրինի գույքի բռնագանձման վարույթի շրջանակներում՝ ուսումնասիրության առնչությամբ ծանոթանալու և դիրքորոշում հայտնելու համար, գրում է pastinfo.am-ն:
Նույն վարույթով դատախազություն են հրավիրվել նաև նրա կինը՝ Հասմիկ Սիսակյանը, որդիները՝ Էդուարդ, Կարո, Դավիթ Սանամյանները, Նոնա Գրիգորյանը, Տաթևիկ Աստաբացյանը, Լուիզա Արտյոմի Սանամյանը։ Վերջիններս պետք է դատախազություն ներկայանան օգոստոսի 13-ին։