շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Պատրաստ եմ կալանքի, իմ դեպքում այդ հարցը նույնիսկ կոռեկտ էլ չէ. Առուշանյան

Պատրաստ եմ կալանքի, իմ դեպքում այդ հարցը նույնիսկ կոռեկտ էլ չէ. Առուշանյան

Ցանկացած սցենարի պատրաստ եմ, պատրաստ եմ կալանքի, որովհետև, եթե պատրաստ չլինեի, ապա չէի ստորագրի, իմ դեպքում այդ հարցը նույնիս կոռեկտ էլ չէ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը։

«Ընտրության թեման հանվում է, սա քաղաքական որևէ գործառույթի մեջ մտնում»,- ասաց Առուշանյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք իր նկատմամբ կատարվող գործողությունները քաղաքական ենթատեքստ ունեն:

«Որոշումը եղել է 2022թ.-ին: Փաստաբանները բողոքարկել են: Բողոքը չի անցել: Այստեղ նաև սկզբունքային մոտեցումներ կան: Եթե ժողովուրդը  գնացել է իմ կալանքում եղած ժամանակ ինձ է ընտրել, բարոյական չէ ստորագրեմ կամ դուրս գամ, այն դեպքում, երբ օրենքով նման բան չկա: Ինձ պրոբացիան ոչինչ չի ուղարկել, ավագանուն է ուղարկել, ավագանին էլ լիազորություն չունի: Ինձ համար բարոյական չէ կալանքից խուսափելու համար հետքայլ անել»,-նշեց Առուշանյանը:

Հիշեցնենք, որ քիչ անց կշարունակվի Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու մասին ՊԾ միջնորդության քննությունը։

Նշենք, որ պրոբացիայի ծառայությունը դիմել էր Գորիս համայնքի ավագանուն՝ տեղեկացնելով, որ համայնքի ղեկավարը պետք է պաշտոնանկ արվի։ Ավագանու նիստի մասնակից 14 անդամները միաձայն արձանագրել են, որ գրության պահանջն ավագանու գործառույթներից դուրս է, առկա է այդ գործընթացը ավագանու կողմից կազմակերպելու անհնարինության վիճակ։

  • Կիսվել: