երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Պատգամավորը հանցագործության մասին հաղորդում կներկայացնի գլխավոր դատախազին

Պատգամավորը հանցագործության մասին հաղորդում կներկայացնի գլխավոր դատախազին

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ոստիկանությունը հարաբերական դադարից հետո այսօր էլ ավելի ագրեսիվ գործողությունների դիմեց։

Ոստիկանական բոլոր հանցագործությունները ՀՀ քաղաքացիների, պատգամավորների, անչափահասների նկատմամբ դրվագ առ դրվագ արձանագրվել են ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետների կողմից, եւ որպես հանցագործության մասին հաղորդում շուտով կներկայացնեմ ՀՀ գլխավոր դատախազին։

Բոլոր վայրագությունների մասին համապատասխան զեկույցներով կտեղեկացվեն նաեւ մեր միջազգային գործընկերները»:

  • Կիսվել: