ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Պատգամավորների այցերը Գայանեին՝ կրելու են պարբերական բնույթ. պատգամավոր

Պատգամավորների այցերը Գայանեին՝ կրելու են պարբերական բնույթ. պատգամավոր

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հայտնել է, որ Ասպրամ Կրպեյանի, Ագնեսա Խամոյանի և Արեգնազ Մանուկյանի հետ Աբովյան քրեակատարողական հիմնարկում այցելել են Գայանե Հակոբյանին․

«Պատգամավորների այցերը Գայանեին՝ կրելու են պարբերական բնույթ, նա գտնվելու է մեր մշտական ուշադրության կենտրոնում»,-նշել է նա։

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը (Մարտիրոսյան) կալանավորվել է մեկ ամսով: Այս պահին նրա աջակիցները բողոքի ակցիա են անցկացնում՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել զոհվածի մորը:

  • Կիսվել: