ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Փաստաթղթերի կեղծում․ փորձել են ապօրինի միգրացիայի գործընթաց կազմակերպել. բացահայտում

Փաստաթղթերի կեղծում․ փորձել են ապօրինի միգրացիայի գործընթաց կազմակերպել. բացահայտում

Անօրինական միգրացիայի հակազդմանն ուղղված միջոցառումների շրջանակներում ՔՈԳՎ ծառայողները, ոստիկանության Մասիսի և Անիի բաժինների քրեական հետախույզների հետ, անօրինական միգրացիայի կազմակերպման փորձի, փաստաթղթեր կեղծելու և օգտագործելու հերթական դեպքը բացահայտեցին:

Նախնական տվյալներով՝ 2019 թվականի ամռանը Մասիս քաղաքի 46-ամյա մի բնակիչ 3750 եվրոյի դիմաց խոստացել էր երկու քաղաքացու, որոնցից մեկը` Մասիսի, մյուսը Շիրակի մարզի Անի համայնքի բնակիչ է, կազմակերպել Կիպրոսի Հանրապետության մուտքի արտոնագրով, տարանցիկ այլ երկրով, Ֆրանսիայի Հանրապետություն մեկնելը: Սակայն Հայաստանում Կիպրոսի հյուպատոսությունը մերժել էր նրանց մուտքի արտոնագիր տրամադրել՝ իրականությանը չհամապատասխանող փաստաթղթեր ներկայացնելու պատճառով:

 
 

Նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև, որ 2019 թ. օգոստոսին Մասիսի 46-ամյա բնակիչը այդ գործընթացը կազմակերպելու համար հիշյալ քաղաքացիների անվամբ հյուպատոսություն էր ներկայացրել կեղծ փաստաթղթեր, մասնավորապես՝ աշխատանքի, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման և բանկային հաշիվների մնացորդների վերաբերյալ տեղեկանքներ:

2019 թ. սեպտեմբեր ամսին հիշյալ անձանց Կիպրոսի Հանրապետության մուտքի արտոնագրի տրամադրումը մերժվել է, և ապօրինի միգրացիայի կազմակերպումն ավարտին չի հասցվել:
Առերևույթ հանցագործությունների առթիվ հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է գլխավոր դատախազություն:

  • Կիսվել: