ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Փաստաթղթերի կեղծման մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո

Փաստաթղթերի կեղծման մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 10-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 34-ամյա Հերմինե Ղ.-ն, որը 2019 թ. դեկտեմբերի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) և 329-րդ (Պետական սահմանն ապօրինի հատելը) հոդվածների մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: