երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Փաստաբանը դատավոր Դավիթ Արղամանյանի կողմից հանցագործություն կատարելու վերաբերյալ հաղորդում է ներկայացրել դատախազին

Փաստաբանը դատավոր Դավիթ Արղամանյանի կողմից հանցագործություն կատարելու վերաբերյալ հաղորդում է ներկայացրել դատախազին

Փաստաբան Երեմ Սարգսյանը դատավոր Դավիթ Արղամանյանի կողմից հանցագործություն կատարելու վերաբերյալ հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։ Այս առնչությամբ Երեմ Սարգսյանը հայտրարություն է տարածել, որում ասվում է․

«Հաղորդում Դավիթ Արղամանյանի կողմից հանցագործություն կատարելու վերաբերյալ.

Նկատի ունենալով ՀՀ դատախազության և բարձրագույն դատական խորհրդի, ինչպես նաև դատավոր Դավիթ Արղամանյանի կողմից մի քանի օր առաջ ձևավորված իրավական նորագույն պրակտիկան և հստակ հիմնավորելով, որ դատավոր Դավիթ Արղամանյանն ակնհայտ ապօրինի կարգով երկու ամիս ժամանակով կալանավորել է դատավոր Բորիս Բախշիյանին, քիչ առաջ, մինչև կալանավորման որոշումը վերաքննության կարգով բողոքարկելը, հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ խնդրելով դատավոր Դավիթ Արղամանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությամբ դիմել ՀՀ բարձրագույն դատական խորհրդին, նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մասով հարու­ցել քրեական գործ՝ ենթարկելով քրեական պատասխանատվության:

Հուսով եմ, որ դատախազությունն ու ԲԴԽ-ն Դավիթ Արղամանյանի գործով ևս անվերապահորեն կհետևեն իրենց կողմից ձևավորած իրավական պրակտիկային և չեն անհանգստանա այդ քրեական գործի ընթացքում Դավիթ Արղամանյանի կողմից տրվող անկանխատեսելի ցուցմունքներից»։

  • Կիսվել: