երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Փաստաբանը բողոքարկել է Սանասարյանի կողմից երեխային վրաերթի ենթարկելու քրգործը կարճելու որոշումը

Փաստաբանը բողոքարկել է Սանասարյանի կողմից երեխային վրաերթի ենթարկելու քրգործը կարճելու որոշումը

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այսօր բողոքարկել է Դավիթ Սանասարյանի կողմից անչափահասին վրաերթի ենթարկելու քրգործը կարճելու որոշումը։

Նա մասնավորապես, գրել է.

«ՀՀ ՊՎԾ լիազորությունները կասեցված ղեկավար պ-ն Դ.Սանասարյանի կողմից անչափահասին վրաերթի ենթարկելու վերաբերյալ քրեական գործը կարճելու մասին որոշման եզրափակիչ մասն է, որտեղ հստակ գրված է, որ նա անչափահասին վրաերթի է ենթարկել և պատճառել միջին ծանրության մարմնական վնասվածքներ: Եկեք ընդունենք, որ քիչ հավանական է, որ երեխան անզգուշությամբ ավտոմեքենային դիպչելիս ստանար նման կարգի մարմնական վնասվածքներ:

Կարճման որոշումը այսօր բողոքարկել եմ Երևան քաղաքի դատախազին»։

Հիշեցնենք, որ երեկ Պետական վերահսկողական ծառայության նախկին պետ Դավիթ Սանասարյանը գրել էր, որ երեխայի վթարի գործով փորձաքննությունն ապացուցել է իմ անմեղությունը, հետևաբար քրեական գործը կարճվել է։

«Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր վստահեցին ինձ ու չէին հավատում, որ ես կարող եմ մեքենայի տակ երեխա գցել ու հրաժարվել փաստից։

Չեմ ուզում կրկնել, թե ինչ կեղծ ու ստոր հավաստիացումներ էին անում բոլորիդ հայտնի սրիկաները, պարզապես մի անգամ ևս կրկնեմ. ես երեխային մեքենայի տակ չեմ գցել, երեխան իր անզգուշության արդյունքում կողքից դիպչել է մեքենայիս ու վայր ընկել»,- գրել էր Սանասարյանը։

 

  • Կիսվել: