չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Ինքնաբացարկ ենք հայտնել դատավորին, հայրը և եղբայրը «Մարտի 1»-ի հետ կապված իրադարձություններով ենթարկվել են քաղաքական հալածանքների․ Աշոտյանի փաստաբան

Ինքնաբացարկ ենք հայտնել դատավորին, հայրը և եղբայրը «Մարտի 1»-ի հետ կապված իրադարձություններով ենթարկվել են քաղաքական հալածանքների․ Աշոտյանի փաստաբան

Դատարան ներկայացված միջնորդության քննության ընթացքում զարմանալիորեն հայտնաբերեցինք, որ այն հասցեագրված էր ոչ թե հակակոռուպիոն դատարանին, այլ Երևանի դատարանին, և պահանջեցինք դատավորին անմիջապես թողնել առանց քննության, որոհետև իրեն չի հասցեագրված։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։ 

Փաստաբանն ասաց, որ ինքնաբացարկ են հայտնել դատավորին՝ հաշվի առնելով այն, որ դատավորի հայրը և եղբայրը ժամանակին «Մարտի 1»-ի հետ կապված իրադարձություններով ենթարկվել են քաղաքական հալածանքների նախկին իշխանությունների կողմից. «Ինքը եղել է փաստաբան, ես հիշում եմ, ինքս եմ ականատես եղել։ Ես ասեցի, որ եթե քո ընտանիքը ենթարկվել է քաղաքական հալածանքների, հիմա ինքդ ես ենթարկում նախկին իշխանության ներկայացուցչին»։

  • Կիսվել: