շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ռոբերտ Մելքոնյանը և Նարեկ Մալյանը ազատ կարձակվեն, իսկ Արթուր Դանիելյանի մասով որոշումը կլինի վաղը. փաստաբան

Ռոբերտ Մելքոնյանը և Նարեկ Մալյանը ազատ կարձակվեն, իսկ Արթուր Դանիելյանի մասով որոշումը կլինի վաղը. փաստաբան

Բողոքը ներկայացրել եմ երեք անձով՝ «Ադեկվատ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանի, «ՎԵՏՕ»-ի հիմնադիր Նարեկ Մալյանի և Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի համար: Նարեկ Մալյանի և Ռոբերտ Մելքոնյանի մասով բողոքները բավարարվել են՝ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել ձերբակալության որոշումը, և ազատ կարձակվեն, իսկ Արթուրի Դանիելյանի որոշման հրապարակումը կլինի վաղը՝ առավոտյան 10:00-ին:

Այս մասին Tert .am-ին տեղեկացրեց փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

 

 

  • Կիսվել: