չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Փաստաբանների պալատի նախագահն այցելել է Էրիկ Ալեքսանյանին

Փաստաբանների պալատի նախագահն այցելել է Էրիկ Ալեքսանյանին

Փաստաբանների պալատը տեղեկացվել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանի ձերբակալության մասին, որի կապակցությամբ պալատի նախագահը այցելել է փաստաբանին: Այս մասին  տեղեկանում ենք Փաստաբանների պալատի մամուլի ծառայությունից։

Էրիկ Ալեքսանյանի հետ քննարկվել է պաշտպանության կազմակերպմանն առնչվող հարցեր, վերջինս հայտնել է, որ այն կիրականացվի իր կողմից ընտրված փաստաբանների միջոցով: Նկատի ունենալով, որ առաջադրված մեղադրանքն առնչվում է Էրիկ Ալեքսանյանի մասնագիտական գործունեությանը՝ քրեական վարույթի իրավական ընթացքը կգտնվի Փաստաբանների պալատի ուշադրության կենտրոնում:

 

 

  • Կիսվել: