հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ գլխավոր դատախազությունից։

Փաստաբանին առաջադրված մեղադրանքը փոխկապակցված է ՀՀ գլխավոր դատախազի վերոնշյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացված փաստական տվյալների հետ:

««Փաստաբանության մասին» օրենքի 22-րդ հոդվածի երրորդ պարբերության հիման վրա՝ վարույթն իրականացնող մարմինը փաստաբանին ձերբակալելու մասին տեղեկացրել է Փաստաբանների պալատի նախագահին»,- նշեցին ՀՀ գլխավոր դատախազությունից:

Հիշեցնենք, որ ԱԱԾ ծառայողները ներխուժել են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի շենք և ձերբակալել դատավոր Արուսյակ Ալեքսանյանին և փաստաբան Էրիկ Ալեքսանյանին։ Քրեական վարույթը վերաբերում է «Օրենքով գողի»-ն առնչվող գործով կաշառք ստանալուն։ ՀՀ գլխավոր դատախազն արդեն միջնորդություն ներկայացրել է ԲԴԽ՝ պահանջելով անձեռնմխելիությունից զրկել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանին՝ նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և դատավորին ազատությունից զրկելու նպատակով։ 

 

  • Կիսվել: