հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Պաշտպանի միջամտության արդյունքում քաղաքացուն հաջողվել է ստանալ բնակարանի օգտագործման իրավունքը

Պաշտպանի միջամտության արդյունքում քաղաքացուն հաջողվել է ստանալ բնակարանի օգտագործման իրավունքը

Պաշտպանի միջամտության արդյունքում քաղաքացուն հաջողվել է ստանալ բնակարանի օգտագործման իրավունքը, տեղեկանում ենք ՀՀ ՄԻՊ-ի ֆեյսբուքյան էջից:
 
Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ` խնդրելով պաշտպանի աջակցությունը։
 
Քաղաքացին տեղեկացրել է, որ միայնակ մայր է, և երեք տարի է՝ ժամանակավորապես բնակվում է մի բնակարանում, որը դեռևս Խորհրդային միության ժամանակ օգտագործման իրավունքով տրամադրվել է մի ընտանիքի, որն այդ բնակարանում բավականին երկար ժամանակ չի բնակվել: Քաղաքացին բազմիցս դիմել է Տեղական ինքնակառավարման մարմին՝ բնակարանի օգտագործման իրավունքն իրեն հատկացնելու խնդրանքով, սակայն արդյունքի չի հասել:
 
Պաշտպանի աշխատակազմը գրություն է հասցեագրել Տեղական ինքնակառավարման մարմին՝ առաջարկելով քննարկել իրավունքի հատկացման հարցը, ինչպես նաև դիտարկել համայնքապետարանի ենթակայության հանրակացարաններից մեկում քաղաքացուն սենյակ հատկացնելու հարցը։ Պաշտպանի միջամտության արդյունքում՝ քաղաքացու բարձրացված հարցը դրական լուծում է ստացել, և նրան օգտագործման իրավունքով հատկացվել է այն բնակարանը, որտեղ բնակվում է։
 

  • Կիսվել: