ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Պաշտպան Անահիտ Մանասյանն ու ՀՀ-ում ԿԽՄԿ-ի ղեկավարը քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր

Պաշտպան Անահիտ Մանասյանն ու ՀՀ-ում ԿԽՄԿ-ի ղեկավարը քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ մայիսի 5-ին, ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին և կոմիտեի պատվիրակության ներկայացուցիչ Նիկոլ Նասենին:

Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանն ընդգծել է մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ վերաբերելի բնագավառներում կոմիտեի իրականացրած աշխատանքների կարևորությունը:

Հանդիպման շրջանակում անդրադարձ է կատարվել երկու կառույցների համագործակցության ընդլայնմանն ուղղված հարցերին, նաև ՄԻՊ աշխատակազմի կարողությունների զարգացմանն ուղղված քայլերին:

  • Կիսվել: