երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Պաշտոնյան միշտ է պաշտոնյա՝ անկախ աշխատանքային ժամից. ՄԻՊ-ը՝ պատգամավորի ու լրագրողի հետ կապված միջադեպի մասին

Պաշտոնյան միշտ է պաշտոնյա՝ անկախ աշխատանքային ժամից. ՄԻՊ-ը՝ պատգամավորի ու լրագրողի հետ կապված միջադեպի մասին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր լրագրողների հետ անդրադարձավ իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանի և լրագրող Անուշ Դաշտենցի միջև արձանագրված միջադեպին: Այս առնչությամբ նա ասաց, որ անընդունելի է այն արդարացումը, որ պատգամավորն ասում է՝ տեսագրությունն արվել է ոչ աշխատանքային ժամին:

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը փողոցում հափշտակել է ՛՛Հրապարակ՛՛ օրաթերթի լրագրող Անուշ Դաշտենցի հեռախոսն ու հեռացել՝ փորձելով ջնջել լրագրողի կողմից արված տեսագրությունը: Ավելի ուշ հեռախոսը վերադարձվել է լրագրողին:

Թաթոյանն ասաց, որ բացարձակ անընդունելի արդարացումներ են: ՛՛Ի՞նչ է նշանակում՝ ժամը 7-ից հետո ինքը պաշտոնյա չէ, պաշտոնյան միշտ է պաշտոնյա՝ անկախ աշխատանքային ժամից: Պատկերացնում եք, որ ժամը 7-ից հետո Մարդու իրավունքների պաշտպանը կուսակցությունները պաշտպանող հայտարարություններ է անում և ասում՝ նորմալ է, ես շաբաթ օրն էի դա արել ու հո կաբինետում չեմ եղել: Այստեղ կարևոր է, որ այդ դեպքի հետ կապված, որքան ես ուսումնասիրել եմ, կան որոշակի իրավախախտման հատկանիշներ՛՛:

Նա լրագրողին հորդորեց դիմել ՄԻՊ-ի գրասենյակ, որպեսզի իրենք համապատասխան գործընթացներ կսկսեն: ՛՛Սա միջազգային սկզբունք է, որ եթե պաշտոնատար անձը, առավել ևս հանրային ճանաչում ունեցող պաշտոնատար անձը հայտնվում է հանրային վայրում, միշտ պետք է ունենա այն ակնկալիքը, որ իրեն ցանկացած պահի կարող է մոտենալ լրագրող և կարող է հարցեր տալսա՛՛,ասաց ՀՀ ՄԻՊ-ը:

  • Կիսվել: