ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
 Փաշինյանը՝ դատավորների թվակազմը 20-ով ավելացնելու մասին

Փաշինյանը՝ դատավորների թվակազմը 20-ով ավելացնելու մասին

 

Դատավորների թվակազմի ավելացումը մենք պետք է դիտարկենք նաև որպես դատական համակարգում բովանդակային բարեփոխումների միջոց։ Այս մասին կառավարության այսօրվա նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Կառավարությունը համաձայնություն տվեց Բարձրագույն դատական խորհրդի՝ դատավորների թվակազմը 20 մասնագետով ավելացնելու վերաբերյալ առաջարկությանը։

Այսպիսով՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի թվակազմը կավելացվի 8 դատավորով, մարզերում յուրաքանչյուր դատարանում դատավորների թիվը 1-ական դատավորով կավելանա, Վերաքննիչ քրեական դատարանի թվակազմը կավելանա 3 դատավորով։

Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ այս լրացումներով, համալրումներով իրենք կուժեղացնենք դատական համակարգում առկա լավագույն փորձը․ «Մյուս կողմից՝ թարմ հայացք, թարմ ուժեր կներգրավենք դատական համակարգ՝ ստանալով, ի վերջո, մեր երազանքների դատական համակարգը, որի որոշումները իրենց բնույթով կհամարվեն արդարության և արդարադատության մարմնավորում։ Սա ամենակարևոր նպատակն է»։

«Պետական բյուջեում կատարվել է վերաբաշխում՝ ապահովելով 20 դատավորի հաստիքի ավելացման համար անհրաժեշտ ծախսերը»,- ասաց արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը։

 

  • Կիսվել: