ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Փաշինյանի դուստրը Սամսոնյանից 2 մլն դրամ է պահանջում․ դատարանը գործը վարույթ է ընդունել

Փաշինյանի դուստրը Սամսոնյանից 2 մլն դրամ է պահանջում․ դատարանը գործը վարույթ է ընդունել

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնեկ դստեր՝ Շուշան Փաշինյանի երկրորդ հայցադիմումն ընդդեմ Նարեկ Սամսոնյանի։ Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սամսոնյանը ֆեյսբուքյան գրառում էր կատարել այն մասին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դստեր համար ամսական 3 հազար դոլարի սև խավիար է գնում Երևանի ռեստորաններից մեկից։

Շուշան Փաշինյանը պահանջում է, որ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանը հերքի զրպարտություն համարվող տեղեկությունները և փոխհատուցի իր պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասը՝ 2 մլն դրամ։

Գործը մակագրվել է դատավոր Զարուհի Նախշքարյանին։

Նշենք, որ Շուշան Փաշինյանի ներկայացուցիչը փաստաբան Գևորգ Գյոզալյանն է։

  • Կիսվել: