երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Փաշինյանի դեմ բողոքի քննությունը կրկին հետաձգվեց

Փաշինյանի դեմ բողոքի քննությունը կրկին հետաձգվեց

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Կարեն Բիշարյանի, այսօր՝ մայիսի 30-ին, ռդնփակ ռեժիմով քննվող վարչապետ Նիկոլ  Փաշինյանի դեմ պետական դավաճանության հոդվածով քրեական գործ չհարուցելու որոշման դեմ բողոքը հետաձգել է։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում պատմեց, որ դատական նիստը նշանակված էր կես ժամ ռեժիմով. «Որի վերաբերյալ մեզ դատավորը տեղեկացրեց նիստը սկսվելուց հետո, երբ արդեն անցել էր 15-ից 20 րոպե։ Այս նիստի ընթացքում դատախազներին տրվեց խոսք, որպեսզի դատախազներն արտահայտեն իրենց տեսակետը տուժողների հարազատներին՝ որպես շահագրգիռ անձ ներգրավվելու վերաբերյալ»։

Արծվիկ Մինասյանն ասաց, որ միջնորդել է դատարանին՝ այդ քննությունն անցկացնել դռնբաց ռեժիմով.

«Ես միջնորդեցի, քանի որ նախորդ դատական նիստում կայացվել է անսպասելի որոշում, որի արդյունքում խաթարվել է իրական արդարադատությունը, իրական շահը, հասարակության՝ տեղեկացվության իրավունքը, հաշվի առնելով գործի առանձնահատկությունը, հրատապ կարգով քննության առարկա դարձնել նախորդ դատական նիստում կայացված որոշումը վերացնելու եւ դատական նիստը բաց անցկացնելու հնարավորությունը։ Դատարանն առանց որեւէ բառ ասելու նայեց ժամին եւ ասաց, որ դատական նիստն այսօր ավարտվում է եւ հաջորդ նիստը նշանակվում հունիսի 1-ին՝ 12։30-ին»։

Ըստ պատգամավորի՝ ակնհայտ էր, որ ինչպես դատախազները, այնպես էլ դատավորը տրամադրված չէին, որպեսզի բողոքի քննությունն անցկացվի հրապարակային. «Մենք առաջ ենք տանելու այն թեզը, որ ոչ միայն որպես շահագրգիռ անձ մեր հայրենակիցները ներգրավվեն այս գործին, այլ անցնեն բաց, հրապարակային»։

  • Կիսվել: