ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Պարզվում են Սեդա Սաֆարյանի դստեր և փեսայի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի հանգամանքները

Պարզվում են Սեդա Սաֆարյանի դստեր և փեսայի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի հանգամանքները

2020 թ. ապրիլի 24-ին՝ ժամը 22:30-ին, Երևան քաղաքի Մուշ թաղամասում կատարված  առերևույթ խուլիգանության  դեպքի առթիվ 2020 թ. ապրիլի 25-ին ՀՀ ոստիկանությունում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով հարուցված քրեական գործը 2020 թ. ապրիլի 28-ին ստացվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին և ընդունվել վարույթ:

Նախաքննության ընթացքում  կատարվել և կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

  • Կիսվել: