ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Պարզվել են 28-ամյա երիտասարդին դանակահարելու դեպքի հանգամանքները. նախաքննությունն ավարտվել է. հայտնի է շարժառիթը

Պարզվել են 28-ամյա երիտասարդին դանակահարելու դեպքի հանգամանքները. նախաքննությունն ավարտվել է. հայտնի է շարժառիթը

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արտաշատ քաղաքի 28-ամյա բնակչին դանակահարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

ՔԿ-ից հայտնում են, որ, մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի բոլոր հանգամանքները, այդ թվում՝ շարժառիթը, դեպքի վայրը:

Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2021թ. հոկտեմբերի 4-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Աթարբեկյան-Զորավար Անդրանիկ փողոցների խաչմերուկում, անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Արտաշատ քաղաքի՝ 28-ամյա բնակչի և նրա հարևան, 54-ամյա տղամարդու միջև, որի ժամանակ էլ  վերջինս իր մոտ եղած դանակով դիտավորությամբ հարվածել է երիտասարդին՝ նրան պատճառելով կյանքին վտանգ սպառնացող մարմնական ծանր վնասվածքներ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 54-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Որպես խափանման միջոց վերջինիս նկատմամբ ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:

  • Կիսվել: