Պարոն Չարչյանի նկատմամբ իրականացվում է բացառապես քաղաքական հետապնդում. փաստաբան
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշում կայացրեց Արմեն Չարչյանին մեկ ամսով կալանավորելու վերաբերյալ։ Այս մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՛՛Հայաստան՛՛ դաշինքի անդամ, ՛՛Իզմիրյլան՛՛ ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
Նա նշեց. ՛՛Դատարանը արձանագրել է ինչպես կալանավորման պայման հիմնավոր կասկածի առկայությունը, այնպես էլ կալանավորման հիմքերի, մասնավորապես՝ քննությանը խոչընդոտելու հիմքի համատեքստում գտել է, որ ռիսկը բարձր է՛՛:
Փաստաբանը հավելեց, որ դատական ակտը միանշանակ բողոքարկելու են։
՛՛Մենք գտնում ենք, որ դատարանի որոշումը ոչ իրավաչափ է, անհիմն որոշում է, փաստացի մեկ անգամ ընդգծվեց այն հանգամանքը, որ պարոն Չարչյանի նկատմամբ իրականացվում է բացառապես քաղաքական հետապնդում։ Մենք դա պնդել ենք դատական նիստի ժամանակ, ներկայացրել ենք բազմաթիվ փաստարկներ, որ այստեղ օրինական մեղադրանքի մասին չենք կարող խոսել, քանի որ ի սկզբանե քրեական վարույթը հարուցվել է ոչ իրավաչափ հիմուքների հիման վրա՛՛,-ասաց նա։
Հիշեցնենք, որ հունիսի 18-ին մամուլում տարածվեց մի ձայնագրություն, որտեղ Չարչյանն իր ղեկավարած բժշկական կենտրոնի աշխատակիցներին տեղեկացնում է, որ «Հայաստան» դաշինիքի ընտրացուցակում է և պարտադրում է անպայման մասնակցել ընտրություններին։