հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Պարեկներն ավազակային հարձակման դեպք են բացահայտել

Պարեկներն ավազակային հարձակման դեպք են բացահայտել

Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15:04-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած 38-ամյա տղամարդը հայտնել էր, որ Վարդանանց փողոցում անհայտ անձը դանակի սպառնալիքով իրենից փող է պահանջել, ապա բռունցքով խփել է իր դեմքին և հափշտակել նոթատետրը, որի մեջ 180 000 դրամ կար:

Ոստիկանության Երևան քաղաքի պարեկային ծառայության 1-ին գումարտակի ծառայողները Վարդանանց փողոցում հայտնաբերել, ավազակություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել 39-ամյա տղամարդու: Նա և նախապատրաստված նյութերը փոխանցվել են նախաքննական մարմնին:

  • Կիսվել: