կիրակի, սեպտեմբեր 27
27 / 9 / 2026
Պարեկային ծառայությունը սեպտեմբերի 17-ից կազմակերպելու է կանխարգելիչ միջոցառումներ

Պարեկային ծառայությունը սեպտեմբերի 17-ից կազմակերպելու է կանխարգելիչ միջոցառումներ

ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայությունը սեպտեմբերի 17-ից սկսած՝ կազմակերպելու է ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումներ: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։

Մասնավորապես, հատուկ ուշադրություն է դարձվելու տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակին, կահավորվածությանը, ինչպես նաև վարորդների փաստաթղթերին և առողջական վիճակին:

Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներ շահագործող կազմակերպություններին հորդորում ենք տրանսպորտային միջոցները շահագործման բաց թողնել տեխնիկապես սարքին վիճակում՝ օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերի առկայության պայմաններում:

  • Կիսվել: