հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Պարեկային ծառայությունը փոխարինելու է Ոստիկանության պարեկապահակային ծառայությանը և ՃՈ-ին. տեսանյութ՝ առաջին շրջայցից

Պարեկային ծառայությունը փոխարինելու է Ոստիկանության պարեկապահակային ծառայությանը և ՃՈ-ին. տեսանյութ՝ առաջին շրջայցից

Այսօրվանից գործարկված Պարեկային ծառայությունը փոխարինելու է Ոստիկանության պարեկապահակետային ծառայությանը և Ճանապարհային ոստիկանությանը։ Պարեկներն ունեն նոր համազգեստ, զենքի հատուկ միջոցների, տրանսպորտային միջոցների, տեխնիկական սարքավորումների հագեցվածություն: Այս մասին տեղեկանում ենք Կառավարության Ֆեյսբուքի էջից:

Երևանի գնդի հիմնական գործառույթներից են՝
 
հանցագործությունների մասին հաղորդումների ընդունումը.
 
իրավախախտումների ու պատահարների մասին ահազանգերին օպերատիվ արձագանքումը.
 
հանցագործությունների և այլ իրավախախտումների հետևանքով անձանց կյանքի և առողջության համար վտանգ հանդիսացող գործոնների չեզոքացումը.
 
բնակչությանն անհետաձգելի օգնություն ցուցաբերող ծառայություններին աջակցելը.
 
տուժողներին անհապաղ անհետաձգելի առաջին բժշկական և հոգեբանական օգնության ցուցաբերումը.
 
հետախուզվող և անհետ կորած անձանց, ինչպես նաև հետախուզվող տրանսպորտային միջոցների հայտնաբերումը.
 
ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումը, ճանապարհային երթևեկության կարգավորումը.
 
հանցագործությունների և վարչական իրավախախտումների ծնող պատճառներն ու դրանց նպաստող պայմանների պարզումը, դրանք վերացնելու ուղղությամբ համապատասխան միջոցառումների իրականացումը.
 
զանգվածային միջոցառումները սպասարկող ոստիկանական և այլ ուժերին աջակցությունը.
 
հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման ուղղությամբ կանխարգելիչ միջոցառումների կազմակերպումն ու անցկացումը.
 
իրավախախտումների դեմ պայքարի ոլորտում Ոստիկանության ստորաբաժանումների և շահագրգիռ այլ մարմինների հետ համագործակցությունը։
 
Կառավարության տեսանյութը՝ ստորև:

  • Կիսվել: