Պարեկային ծառայությունը 2025 թվականի ընթացքում հայտնաբերել և բացահայտել է հանցագործության 14 հազար 747 դեպք
Ներքին գործերի նախարարության պարեկային ծառայության կողմից 2025 թվականի ընթացքում հայտնաբերվել և բացահայտվել է հանցագործության 14 հազար 747 դեպք։
Այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարել է Ներքին գործերի փոխնախարար Արմեն Մկրտչյանը՝ ներկայացնելով նախարարության 2025 թվականի բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը։
ՆԳ փոխնախարարը նաև մանրամասնեց, որ Սևանա լճի էկոհամակարգի պահպանման ուղղությամբ ձկնորսության արգելքի ողջ ժամանակահատվածում առգրավվել է 4,5 տոննա ապօրինի որսած ձուկ։
Մկրտչյանը ներկայացրեց նաև երթևեկության անվտանգության ապահովման ուղղությամբ Պարեկային ծառայության անզիջում և հետևողական աշխատանքի արդյունքներով 2-րդ տարին անընդմեջ հաջողվել է կրճատել ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի թիվը և դա այն պայմաններում, երբ ՀՀ-ում գրանցված տրանսպորտային միջոցների թիվը հասել է շուրջ մեկ միլիոնի։
«2025 թվականին ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը 2024 թվականի համեմատ հաջողվել է կրճատել 50-ով, իսկ 2023 թվականի համեմատ՝ 95-ով»,-ասաց Մկրտչյանը։


