ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Փարաքարում տեղի ունեցած ակցիայի ժամանակ յոթ անձ բերման է ենթարկվել

Փարաքարում տեղի ունեցած ակցիայի ժամանակ յոթ անձ բերման է ենթարկվել

Փարաքար համայնքում այսօր «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհը փակած քաղաքացիներից բերման է ենթարկվել 7 անձ՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու հիմքով։ Այս մասին InfoPort.am-ին տեղեկացրին Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ  այսօր Փարաքար խոշորացված համայնքի բնակիչները փակել էին «Զվարթնոց» տանող ճանապարհը, քանի որ մի քանի ժամ է՝ նորընտիր համայնքապետի թեկնածու Վոլոդյա Գրիգորյանին եւ ավագանու մյուս անդամներին թույլ չեն տվել մտնել համայնքապետարանի շենք, ինչից հետո էլ Վոլոդյա Գրիգորյանի համակիրները դիմել են այդ քայլին:

Նշենք, որ Փարաքարում դեկտեմբերի 20–ին նորընտիր ավագանու առաջին նիստին ընտրվել էր երկու համայնքապետ։ Համայնքապետերից Դավիթ Մինասյանը դիմել է դատարան՝ անվավեր ճանաչելու համայնքապետի ընտրությունը։

 

  • Կիսվել: