հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Պահանջվում է Հովիկ Աբրահամյանի որդուց բռնագանձել «Հաղթանակ» զբոսայգու դիմացի առանձնատան գումարը

Պահանջվում է Հովիկ Աբրահամյանի որդուց բռնագանձել «Հաղթանակ» զբոսայգու դիմացի առանձնատան գումարը

Դատախազությունը պահանջում է Ազգային ժողովի նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի որդուց բռնագանձել «Հաղթանակ» զբոսայգու հարևանությամբ գտնվող առանձնատան օտարումից ստացված գումարը, հայտնում է «Լուրեր»-ը։

Ըստ դատախազի՝ Արգամ Աբրահամյանը այն վաճառել է 2022-ին՝ 2 միլիարդ 500 միլիոն դրամով: Ապօրինի գույքի գործով ամենախոշոր հայցերից մեկով Աբրահամյաններից ընդհանուր առմամբ՝ պահանջվում է հօգուտ պետության բռնագանձել 6 միլիարդ դրամ արժողությամբ 59 անշարժ գույք:

  • Կիսվել: