հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Պահանջում եմ իշխանություններից իրականացնել օբյեկտիվ և թափանցիկ քննություն. փաստաբան

Պահանջում եմ իշխանություններից իրականացնել օբյեկտիվ և թափանցիկ քննություն. փաստաբան

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է այսօր «Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի և ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի միջև տեղի ունեցած միջադեպին և պահանջել իշխանություններից իրականացնել օբյեկտիվ և թափանցիկ քննություն՝ հրապարակելով դեպքի տեսագրությունները:

Տիգրան Աթանեսյանի գրառումը՝  ստորև.

«Կենացները քաղցրանում են...

Ըստ դեռևս չճշտված տեղեկությունների, Արթուր Դանիելյանի նկատմամբ տեղի ունեցած հարձակման գործը օգտագործվելու է իշխանության կողմից Արթուր Դանիելյանից վրեժխնդիր լինելու համար:

Քրեական գործը հարուցվելու է ծանր մարմնական վնասվածք (Ալեն Սիմոնյանին) հասցնելու փաստի առթիվ: Քրեական գործը քննվելու է Հատուկ քննչական ծառայության կողմից: Քանի որ այդ հոդվածը՝ 112, նախատեսում է 3-7 տարի ազատազրկում, ապա փորձելու են կալանավորել Արթուրին:

Իմ կարծիքով, այսօրվա Հայաստանում, լրիվ հնարավոր սցենար է:
Պահանջում եմ իշխանություններից իրականացնել օբյեկտիվ և թափանցիկ քննություն: Որպես դրա գրավական հրապարակել դեպքի տեսագրությունները, որոնք, ըստ իմ տվյալների, արդեն իսկ առգրավվել են ոստիկանության կողմից»:

  • Կիսվել: