շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ովքեր են ընտրվել Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամներ

Ովքեր են ընտրվել Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամներ

Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամներ ընտրվեցին քաղաքացիական մասնագիտացմամբ Լիլիթ Սարգսյանը՝ 132 ձայնով և քրեական մասնագիտացմամբ Անդրանիկ Մնացականյանը՝ 176 ձայնով: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Բարձրագույն դատական խորհրդի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լիլիթ Շաբոյանը:

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հունվարի 14-ին տեղի էր ունեցել դատավորների արտահերթ ընդհանուր ժողովը: Ժողովի օրակարգում ընդգրկված էր Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամների ընտրության հարցը (2 անդամների՝ քաղաքացիական և քրեական մասնագիտացմամբ):
 

Թափուր տեղերում առաջադրվել էին դատավորներ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի Լիլիթ Սարգսյանի եւ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Անդրանիկ Մնացականյանի թեկնածությունները:

Դատավորների ընդհանուր ժողովից հետո մեկնարկել է միության ժողովը, որի օրակարգում երկու հարց է՝ միության նախագահի եւ երկու տեղակալների ընտրությունը։ Միության նախագահի պաշտոնում առաջադրվելու են Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը և Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանը:

  • Կիսվել: