կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ոստիկանությունը ժամը 12:00-ի դրությամբ բերման է ենթարկել ակցիայի 168 մասնակցի

Ոստիկանությունը ժամը 12:00-ի դրությամբ բերման է ենթարկել ակցիայի 168 մասնակցի

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը ժամը 12:00-ի դրությամբ բերման է ենթարկել 168 քաղաքացու: 

Այս մասին հայտնեցին Ոստիկանության հասարակության հետ կապերի բաժնից:

Երևանում շարունակվում են բողոքի ակցիաները: Ակցիայի մասնակիցները սեպտեմբերի 25-ի առավոտյան փողոցներ են փակել:

Նշենք, որ Երևանում վաղ առավոտից սկսվել են անհնազանդության ակցիաները, փակվել են բազմաթիվ փողոցներ: Կարմիրբերետավորներն սկսել են բերման ենթարկել քաղաքացիներին։ Մասնավորապես, բերման են ենթարկվել ԱԺ պտգամավոր Թադեւոս Ավետիսյանը, նախկին պատգամավոր Գագիկ Մինասյանը:

Հանրապետության հրապարակում ոստիկանական մեծ ուժեր են կուտակվել։

  • Կիսվել: