ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ոստիկանությունը վերջին օրերին ընթացող հավաքների կապակցությամբ հայտնում է, որ օրինականությունը խախտողները կենթարկվեն պատասխանատվության

Ոստիկանությունը վերջին օրերին ընթացող հավաքների կապակցությամբ հայտնում է, որ օրինականությունը խախտողները կենթարկվեն պատասխանատվության

Ոստիկանությունը վերջին օրերին ընթացող հավաքների կապակցությամբ հայտնում է, որ հետևողականորեն շարունակելու է իրականացնել օրենքով իրեն վերապահված գործառույթները՝ ապահովելով հասարակական կարգը և քաղաքացիների անվտանգությունը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ոստիկանությունը:

՛՛Հավաքների մասնակիցներին և կազմակերպիչներին հորդորում ենք զերծ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողություններից, հարգել համաքաղաքացիների իրավունքները և ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին:

Օրինականությունն ու համակեցության կանոնները խախտողները կենթարկվեն պատասխանատվության՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

 

  • Կիսվել: