ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ոստիկանությունը թմրամիջոցի մաքսանենգության դեպք է բացահայտել

Ոստիկանությունը թմրամիջոցի մաքսանենգության դեպք է բացահայտել

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի բացահայտումը հետախուզական միջոցառումների հստակ ծրագրից զատ, հաճախ նաև ոստիկանության տարբեր ստորաբաժանումների համագործակցություն է պահանջում: Հենց փոխգործակցության շնորհիվ իրավապահները ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքը բացահայտեցին:

Մայիսի 10-ին ՔՈԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի և Արարատի մարզային վարչությունների ծառայողները, Արտաշատի բաժնի քրեական հետախույզների և Արարատի մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանների հետ ձեռնարկած միջոցառումներով, Երևան-Երասխ ճանապարհից, մաքսանենգ ճանապարհով թմրամիջոցներ ներմուծելու, պահելու և իրացնելու կասկածանքով, «Վոլվո» մակնիշի բեռնատարով հանդերձ, Արտաշատի բաժին բերման ենթարկեցին երկու օտարերկրացու, որոնցից մեկը՝ 45, մյուսը՝ 57 տարեկան:

45-ամյա տղամարդու պայուսակից հայտնաբերվեց «ACETAMINOPHEN CODEINE» գրառմամբ 9 դեղահաբ: Ըստ նրա՝ հոգեներգործուն հաբերը ձեռք էր բերել այլ երկրում:

Դեպքի առթիվ ոստիկանության Արտաշատի բաժնում հարուցվել է քրեական գործ: Նշանակվել է փորձաքննություն։

Հանգամանքները պարզվում են:

  • Կիսվել: