հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ոստիկանությունը հերքում է Ապարանում հնչած կրակոցների՝ քաղաքական դրդապատճառներ ունենալու լուրերը. Միջադեպը զուտ կենցաղային է

Ոստիկանությունը հերքում է Ապարանում հնչած կրակոցների՝ քաղաքական դրդապատճառներ ունենալու լուրերը. Միջադեպը զուտ կենցաղային է

Հունիսի 19-ին՝ ժամը 19.45-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Նիգավան գյուղում մի խումբ անձանց մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել։ Այս մասին հայտարարություն է տարածել ոստիկանության մամուլի ծառայությունը։

«Այդ ընթացքում հնչել է կրակոց, նախնական տվյալներով` գործադրվել է որսորդական հրացան: Տուժած վեց տղամարդիկ տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ: Նրանցից մեկը մահացել է: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, որի շրջանակներում ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ:

  • Կիսվել: