երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Ոստիկանությունը 2023-ի 1-ին եռամսյակում 17 նյութեր ուղարկել է քննչական մարմիններին. 14-ով նախաձեռնվել է 21 քրվարույթ

Ոստիկանությունը 2023-ի 1-ին եռամսյակում 17 նյութեր ուղարկել է քննչական մարմիններին. 14-ով նախաձեռնվել է 21 քրվարույթ

2023 թ. 1-ին եռամսյակի ընթացքում ՀՀ ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվել են 257 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ:

Ոստիկանությունից հայտնում են, որ կատարված ծառայողական քննությունների արդյունքներով ՆԳՆ ոստիկանության ծառայողների նկատմամբ կիրառվել են 68 կարգապահական տույժեր, այդ թվում՝

- հայտարարվել է «Նկատողություն»` 51,

- հայտարարվել է «Խիստ նկատողություն»` 14,

- պաշտոնային դրույքաչափն իջեցվել է մինչև 3 ամիս ժամանակով՝ 1,

- պաշտոնն իջեցվել է մեկ աստիճանով՝ 2։

ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված օրինախախտումների փաստերով ներքին անվտանգության վարչության կողմից նախապատրաստվել և նախաքննական մարմինների քննարկմանն են ուղարկվել ծառայողական քննությունների 17 նյութեր: Դրանցից՝

-3-ով նյութերը քննարկման փուլում են,

-14-ով նախաձեռնվել են 21 քրեական վարույթներ, որոնք նախաքննության փուլում են։

2023 թ. 1-ին եռամսյակի ընթացքում ՆԳՆ ոստիկանությունում հրավիրվել է կարգապահական հանձնաժողովի 1 նիստ, որի ընթացքում քննարկվել է ոստիկանության 2 ծառայողի վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների 2 նյութ: Քննարկման արդյունքներով ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի հրամաններով ոստիկանության 2 ծառայողի նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր, մասնավորապես՝ 1 ծառայողի հայտարարվել է «Նկատողություն», 1 ծառայողի՝ «Խիստ նկատողություն»։

  • Կիսվել: