ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ոստիկանությունում ստեղծվել է համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժին

Ոստիկանությունում ստեղծվել է համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժին

Կան թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեծ ծավալներ, այդ իսկ պատճառով 2023թ. ոստիկանության կողմից հայտարարվել է թմրամիջոցների դեմ պայքարի տարի։ ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանն անդրադարձել է Հայաստանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերին՝ նշելով, որ խնդիրը մտահոգիչ է․

«Կատարվել են մի շարք աշխատանքներ, մշակվել է ռազմավարության ծրագիր՝ թմրամիջոցների դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնելու համար»,- տեղեկացրել է նախարարը։

Ըստ Ղազարյանի՝ իրականացվում են նաև կանխարգելիչ գործողություններ, նախատեսվում է ուժեղացնել սահմանային հսկողությունը. 

«Այսօր ամենաշատ տարածվածությունը համացանցի միջոցով է։ 2022թ. քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստեղծվեց համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժին, որը բավական արդյունավետ աշխատանքներ է ծավալվել, ունեցել ենք բավական լավ արդյունքներ. 2023թ. հայտնաբերվել է 143 դեպք՝ տելեգրամ ալիքով։ Դրանից բացի, նախատեսում ենք ընդլայնել այդ բաժինն ու վերածել վարչության»,- ասել է նա։

  • Կիսվել: