շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում Տիգրան Աթանեսյանի բնակարանի վրա հարձակման դեպքով

Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում Տիգրան Աթանեսյանի բնակարանի վրա հարձակման դեպքով

Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում փաստաբան Տիգրան Աթանեսյանի բնակարանի վրա հարձակման դեպքով։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։

Մարդու իրավուքների պաշտպան Արման Թաթոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ խոսել է Տիգրան Աթանեսյանի հետ, ով տեղի ունեցածը կապում է իր մասնագիտական գործունեության հետ:

«Այս հարցը պետք է լինի իրավապահ մարմինների կողմից առաջնահերթ պարզելու ենթակա հարց, քանի որ փաստաբանի մասնագիտական գործունեությունը գտնվում է օրենքի հատուկ պաշտպանության ներքո։

Տեղյակ եմ, որ Ոստիկանությունը ժամանել է ահազանգով, նախաձեռնվել է վարույթ և իրականացվում են գործողություններ: Մենք կապի մեջ կլինենք Ոստիկանության հետ:

Ցանկացած պարագայում է դատապարտելի երևույթը, որ նկարագրվում է հրապարակումներով ու փաստաբան Տիգրան Աթանեսյանի կողմից, առավել ևս, որ վերաբերում է ընտանիքի անդամների՝ կնոջ ու անչափահաս երեխաների ու այն էլ, երբ նրանք գտնվել են իրենց տանը»,-գրել է Թաթոյանը։

  • Կիսվել: