ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 61 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված

Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 61 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 25-ից 26-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 61 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության՝ 2-ական, անձնական ունեցվածքի գողության 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար. 13 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

  • Կիսվել: