ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ոստիկանության պետի տեղակալը ներկայացրեց պարեկային ծառայության գործունեության նպատակը

Ոստիկանության պետի տեղակալը ներկայացրեց պարեկային ծառայության գործունեության նպատակը

Պարեկային ծառայության գործունեության նպատակը առաջին հերթին հասարակական կարգի անվտանգության ապահովումն է, ճանապարհային անվտանգության ապահովումն է, հանսագործությունների կանխումը, նախականխումը, բացահայտումն է, ինչպես նաև հանցագործությունների և վարչական իրավախախտումների բացահայտումն է:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը:

«Նախկինում ոստիկանությունը կատարում էր այդ բոլոր գործառույթները տարբեր ծառայությունների միջոցով, մասնավորապես` Ճանապարհային ոստիկանության, Պարեկապահակային ծառայության, նաև որոշակի առումով տեղամասային տեսուչների»,- ասաց Ֆիդանյանը:

Ոստիկանապետի տեղակալը նշեց, որ օպերատիվ կառավարման կենտրոն մեկ օրվա ընթացքում ստացվել է 354 ահազանգ, որոնք տարբեր իրավախախտումների և հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներ են եղել:

Ոստիկանության պարեկային ծառայությունը հուլիսի 7-ից սկսել է իր աշխատանքը: 700 վերապատրաստված պարեկային ծառայողներ առաջին անգամ դուրս են եկել Երևանի փողոցներ՝ հասարակական անվտանգությունն ապահովելու:

  • Կիսվել: