հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն (տեսանյութ)

Ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն (տեսանյութ)

Ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանի նկատմամբ դիմակ չկրելու համար կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՛՛Իրազեկ քաղաքացիների միավորում՛՛ ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը՝ անդրադառնալով իր՝ դիմակներ կրելու ֆլեշմոբի ժամանակ Շիրինյանի հետ տեղի ունեցած լեզվակռվին։

Նա, մասնավորապես, գրել է. ՛՛Ոստիկանության նախկին գնդապետ Սայաթ Շիրինյանի (էն որ պնդում էր, որ իր ավտոտնակը բնակարան է, իսկ բնակարանի վրա չի տարածվում ՀՀ օրենսդրությունը) նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն։

Այդ գնդապետը, որ 2008-ի մարտի 1-ին համակարգում էր ոստիկանության կողմից ստերի տարածումը, կարծում եմ, պետք է նաև իր ունեցվածքի ծագումնաբանությունը բացատրի։ Ամեն դեպքում, չենք շեղվում, շարունակում ենք հակահամաճարակային կանոնների պահպանման վերահսկման և աջակցման արշավը՛՛։

  • Կիսվել: