շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ոստիկանների վայրագությունների մասին կտեղեկացվեն նաև մեր միջազգային գործընկերները. Թովմասյան

Ոստիկանների վայրագությունների մասին կտեղեկացվեն նաև մեր միջազգային գործընկերները. Թովմասյան

Ոստիկանությունը հարաբերական դադարից հետո այսօր էլ ավելի ագրեսիվ գործողությունների դիմեց, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

«Ոստիկանական բոլոր հանցագործությունները ՀՀ քաղաքացիների, պատգամավորների, անչափահասների նկատմամբ դրվագ առ դրվագ արձանագրվել են ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետների կողմից և, որպես հանցագործության մասին հաղորդում, շուտով կներկայացնեմ ՀՀ գլխավոր դատախազին։

Բոլոր վայրագությունների մասին համապատասխան զեկույցներով կտեղեկացվեն նաև մեր միջազգային գործընկերները»,-նշել է Թովմասյանը:

 

 

  • Կիսվել: