չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ոստիկանների՝ քաղաքացուն երեխաների աչքի առաջ բերման ենթարկելու տեսանյութն ուղարկվել է ՀՔԾ․ Աբրահամյան

Ոստիկանների՝ քաղաքացուն երեխաների աչքի առաջ բերման ենթարկելու տեսանյութն ուղարկվել է ՀՔԾ․ Աբրահամյան

Սոցիալական ցանցերում տարածվել է տեսանյութ՝ «Ոստիկանները գետնին տապալելով բերման են ենթարկում քաղաքացուն՝ երեխաների աչքի առաջ» վերտառությամբ:

ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող ԶԼՄ և սուցիալական ցանցերի մշտադիտարկման արդյունքում տեսանյութը ֆիքսվել է:  Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«Այն ուղարկվում է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ և 181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու, քրեական վարույթի շրջանակներում տեսանյութում երևացող հանգամանքները, ինչպես նաև ոստիկանների գործողությունների իրավաչափությունը և համաչափությունը պարզելու, իրավական գնահատականներ տալու նպատակով»:

  • Կիսվել: