ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ոստիկանների կողմից տղամարդուն բռնության ենթարկելու դեպքի առթիվ ՀՔԾ-ում հարուցվել է քրգործ. Դատախազություն

Ոստիկանների կողմից տղամարդուն բռնության ենթարկելու դեպքի առթիվ ՀՔԾ-ում հարուցվել է քրգործ. Դատախազություն

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում այսօր՝ մարտի 31-ին, ոստիկանների կողմից տղամարդուն բռնության ենթարկելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (պաշտոնեական լիազորություններն անցնելը) հարուցվել է քրեական գործ եւ ընդունվել վարույթ: Այս մասին այսօր՝ մարտի 31-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Նախօրեին տեղեկացրել էինք, որ ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող ԶԼՄ մոնիթորինգի արդյունքում ֆիքսվել են քաղաքացու նկատմամբ ոստիկանության գործողություններում ենթադրյալ հանցագործությունների վերաբերյալ հրապարակումները, որոնք ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ ուղարկվել են ՀՀ ՀՔԾ:

Նաեւ նշված քաղաքացուց՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով քննվող քրեական գործով կասկածյալ Տ. Կարապետյանից էր հաղորդում ստացվել ոստիկանության ծառայողների կողմից իր նկատմամբ բռնություններ կատարելու վերաբերյալ, որը նույն գրությամբ եւս ուղարկվել էր ՀՀ ՀՔԾ:

Նույն դեպքի առնչությամբ Տ. Կարապետյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել նաեւ ՀՀ ՀՔԾ-ին:

Դրանց հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում այսօր ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ եւ ընդունվել վարույթ:

Քրեական գործի շրջանակներում կձեռնարկվեն բոլոր միջոցները՝ լրիվ, օբյեկտիվ եւ բազմակողմանի քնննությամբ պարզելու դեպքի իրական եւ ամբողջական հանգամանքները»։

«Թուրքի պլենին տենց չեն ծեծում». ոստիկանների կողմից բռնության ենթարկված տղամարդու ընտանիքը դիմում է վարչապետին

  • Կիսվել: