երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ոստիկանապետի պաշտոնակատարն այցելել է մարտական հերթապահություն իրականացնող ոստիկան-սահմանապահներին

Ոստիկանապետի պաշտոնակատարն այցելել է մարտական հերթապահություն իրականացնող ոստիկան-սահմանապահներին

Դեկտեմբերի 30-ին ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը՝ ոստիկանության զորքերի հրամանատար Վահե Ղազարյանի և ԱԺ պատգամավորների ուղեկցությամբ այցելել է մարտական հերթապահություն իրականացնող ոստիկանության զորքերի ծառայողներին՝ շնորհավորելու Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։

Ոստիկանության լրատվության ծառայությունից հայտնում են, որ Արման Սարգսյանը ծանոթացել է մարտական հերթապահության ընթացքին, ծառայության ու կենցաղի պայմաններին և պարենային ապահովմանը։ Ոստիկանապետի պաշտոնակատարը եղել է դիտակետերում, զրուցել ոստիկան-սահմանապահների հետ, լսել նրանց խնդիրների մասին, քննարկել դրանց լուծման ուղիները։

ԱԺ պատգամավորներ Արմեն Խաչատրյանը և Սերգեյ Ատոմյանը ոստիկանության զորքերի ծառայողներին շնորհակալություն են հայտնել մարտունակության, բարեխիղճ ծառայության և պետական սահմանն անառիկ պահելու համար։

Տեր Վրթանես քահանան դիքերում օրհնության կարգ է կատարել։

Արման Սարգսյանը, շնորհավորելով մարտական հերթապահություն իրականացնող ոստիկանության զորքերի ծառայողներին, արձանագրել է, որ նրանք շարունակելու են պատվով ու նվիրումով կատարել իրենց սրբազան առաքելությունը՝ ամուր կանգնելով հակառակորդի առջև։

  • Կիսվել: