երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ոսկետափ բնակավայրի 30-ամյա բնակչի՝ հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Ոսկետափ բնակավայրի 30-ամյա բնակչի՝ հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկվում են քննչական և վարութային անհրաժեշտ գործողություններ՝ Ոսկետափ բնակավայրի՝ 30-ամյա բնակչի՝ հրազենային վնասվածք ստանալու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

ՔԿ-ից հայտնում են, որ 30-ամյա տղամարդու՝ «աջ ստորին վերջույթի հրազենային կոտորակային վիրավորում» ախտորոշմամբ Վեդու բժշկական կենտրոն, այնուհետև Երևան քաղաքի «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխվելու վերաբերյալ հաղորդումը ստացվել է 2022թ. նոյեմբերի 7-ին՝ ժամը 12։25-ին:

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով: 30-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող:

Իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել են տղամարդու՝ նշված վնասվածքը ստանալու մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ դեպքի վայրը, առերևույթ հանցագործություն կատարած անձի իքնությունը, ով հանդիսանում է նույն բնակավայրի՝ 37-ամյա բնակիչ:

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, առգրավվել են տուժողի հագին դեպքի պահին եղած հագուստները:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ 37-ամյա տղամարդուն, ինչպես նաև հանցագործության գործիք հանդիսացող հրազենը հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

  • Կիսվել: