չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Օշականի ողբերգական վթարից 4 օր անց 16-ամյա պատանդին եւս մահացել է. զոհերը դարձան 4-ը

Օշականի ողբերգական վթարից 4 օր անց 16-ամյա պատանդին եւս մահացել է. զոհերը դարձան 4-ը

Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 20.30-ի սահմաններում, Օշական-Աշտարակ ճանապարհին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը, ինչի հետևանքով մեքենայում առաջացել էր հրդեհ: 16-ամյա վարորդ Էդուարդ Գրիգորյանը և ուղևորները՝ 16-ամյա Միհրան Միրիջանյանն ու 17-ամյա Կարեն Պողոսյանը, մահացել էին, իսկ 16-ամյա ուղևոր Ալբերտ Ներսիսյանը այրվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

Հոկտեմբերի 29-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ 16-ամյա ուղևոր Ալբերտ Ներսիսյանը մահացել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ, Աշտարակ-Օշական ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով 3 անչափահաս էր մահացել։

  • Կիսվել: