շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Որքան հատուցում կստանան հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամները. ԱՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել

Որքան հատուցում կստանան հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամները. ԱՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել

ՀՀ արդարադատության նախարարությունը ներկայացրել է «Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի, դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի եւ ուսումնական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամին հատուցում վճարելու կարգը եւ չափը սահմանելու մասին» կառավարության որոշման նախագիծը:

Նախագծով սահմանվելու է, թե որքան աշխատավարձ են ստանալու Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի, Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի և Ուսումնական հարցերի հանձնաժողովի անդամները:

Ըստ այդմ, դատավոր չհանդիսացող անդամի գործունեության համար հատուցման ամսական չափ կսահմանվի «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքին համապատասխան պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի յոթապատիկի չափով գումար (462 հազար դրամ):

Նախագծով սահմանվում է նաև հատուցման վճաման կարգը՝ այն է աշխատավարձի տասնապատիկի չափով, որը կազմում է 661.400 ՀՀ դրամ:

Բացի այդ, ընդհանուր ժողովի հանձնաժողովների ոչ դատավոր անդամին հատուցման տրամադրումն ապահովում է դատական դեպարտամենտը` դեպարտամենտի եւ Ընդհանուր ժողովի հանձնաժողովների ոչ դատավոր անդամի միջև կնքված պայմանագրի հիման վրա:

Պայմանագիրը կնքվում է Ընդհանուր ժողովի կողմից համապատասխան հանձնաժողովի ոչ դատավոր անդամին ընտրելու մասին որոշում կայացնելու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում:

 

 

  • Կիսվել: