երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Օրերս ձերբակալված, ապա ազատ արձակված 9 քաղաքացիներից որեւէ մեկի նկատմամբ քրեական վարույթ չի հարուցվել. փաստաբան

Օրերս ձերբակալված, ապա ազատ արձակված 9 քաղաքացիներից որեւէ մեկի նկատմամբ քրեական վարույթ չի հարուցվել. փաստաբան

Օրերս ձերբակալված, ապա ազատ արձակված 9 քաղաքացիներից որեւէ մեկի նկատմամբ քրեական վարույթ չի հարուցվել: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 2-ին, հրավիրված մամուլի ասուլիսին ասաց փաստաբան Արսեն Բաբայանը:

«Դա էլ տրամաբանական է, քանի որ քննչական գործողություններով ոչինչ չեն հայտնաբերել, որը կարող էր առիթ տալ անմիջապես քրեական հետապնդում հարուցելու: Բայց սա չի նշանակում, որ հետագայում հնարավոր  չէ լինի հերթական մի զեկուցագիր, որի հիման վրա էլ քրեական հեռտապնդում կարող է հարուցվել»,-ասաց նա: 

Փաստաբանը նշում է, որ այս ձերբակալությունը քաղաքացիներին վախեցնելու նպատակ ուներ, որ այլեւս թռուցիկներ չփակցնեն:

Հիշեցնենք, որ օրերս ապօրինի զենք պահելու կասկածանքով ձերբակալվել էին «Սրբազան պայքար»-ի աջակից 9 քաղաքացիների, որոնք մեկ օր անց ազատ էին արձակվել: Նրանց մոտ զենք չէր հայտնաբերվել: 

  • Կիսվել: