շաբաթ, հունիս 28
28 / 6 / 2025
Օրենսդրական նախաձեռնությամբ ոստիկանության ծառայողները կատեստավորվեն, կստանան հավելավճար

Օրենսդրական նախաձեռնությամբ ոստիկանության ծառայողները կատեստավորվեն, կստանան հավելավճար

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ««Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և ««Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: 

Առաջարկվում է ոստիկանության համակարգում ներդնել ատեստավորման նոր համակարգ՝ նպատակով, որ բարձրացվի ծառայության գրավչությունը:

3 տարվա ընթացքում ոստիկանության գործող ծառայողները հնարավորություն կունենան մասնակցելու ատեստավորման ընթացքին:  Եթե հաջողությամբ հաղթահարեն, կստանան հավելավճար, կկարողանան ավելի բարձր աշխատավարձով շարունակել ծառայությունը: 

Եթե ծառայողն առաջին ատեստացիան հաջող չանցնի, 3 տարվա ընթացքում եւս 2 հնարավորություն կստանա, եթե դրանք էլ չկարողանա անցնել` կազատվի աշխատանքից:

Ներքին գործերի նախարարությունը զբաղվում է ոստիկանության ծառայողների ատեստավորման հարցաշարերի մշակման աշխատանքներով, ընթացքը փակ և գաղտնի է լինելու:

Ատեստացիան հաջողությամբ հաղթահարած ծառայողները միայն հնարավորություն կունենան հավելավճար ու պատասխանատու պաշտոն ստանալ:

  • Կիսվել: