ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Օրենքով զինծառայությունից ազատված անձինք պաշտոնի իրավունք կստանան ՔԿ-ում

Օրենքով զինծառայությունից ազատված անձինք պաշտոնի իրավունք կստանան ՔԿ-ում

ՀՀ կառավարությունն ԱԺ-ի քննարկմանն է ներկայացրել օրենքի նախագիծ, որով առաջարկվում է սահմանել, որ Քննչական կոմիտեում պաշտոնի կարող են նշանակվել նաև օրենքով նախատեսված կարգով և հիմքով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված անձինք:

«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը:

Նա, մասնավորապես, ասաց, որ օրենսդրական հիմքը, որ բերել է այս փոփոխությանը, Զիվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքն է: Ըստ այս օրենքի՝  նախատեսվում է փոփոխություն, համաձայն որի՝ Քննչական կոմիտեում պաշտոնի կարող են նշանակվել նաև օրենքով նախատեսված կարգով և հիմքով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված անձինք:

Այվազյանը նշեց. ՛՛Գործող իրավակարգավարումների պայմաններում մենք ունենք որոշակի խումբ անձինք, որոնք օրինական կարգով ազատվել են զինծառայությունից, և նրանց առողջական, ֆիզիկական, մտավոր վիճակը խոչընդոտ չի հանդիսանում Քննչական կոմիտեում աշխատելու համար, սակայն օրենքի ձևակերպումն էր խնդիր առաջացնում: Այս օրենքի կարգավորմամբ հնարավորություն կունենանք, որ այն անձինք, որոնք օրենքով սահմանված կարգով ազատվել են զինծառայությունից, նրանց ևս ներգրավել քննչական համակարգում աշխատանքի՛՛:

Հավելենք, որ նախագծով սահմանվում է նաև, որ ՔԿ ղեկավարը, որպես պետական մարմնի ղեկավար, այսուհետ իրավունք պետք է ունենա անձամբ հաստատելու Կոմիտեի կանոնադրությունը, հաստիքացուցակը, կառուցվածքը: 

  • Կիսվել: